Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների հերթական «դատական նիստը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը և մյուսներն այսօր պատասխանել են պետական մեղադրողների հարցերին:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 24-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: