Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
«Վերջին օրերին ԱԺ-ում գլխավոր դատախազի կողմից ներկայացված իբր քրեական գործերը ոչ միայն զուրկ են իրավական որևէ հիմնավորումից, այլ նաև բացահայտ վկայում են դատախազության՝ որպես անկախ մարմնի լիարժեք արժեզրկման մասին։ Սրանք քրեական գործ չեն՝ սրանք քաղաքական հաշվեհարդարի փորձեր են՝ փաթեթավորված իրավական շղարշով։
Ապացույցների բացակայությունը, իրավական փաստարկների թույլ և հակասական կառուցվածքը, և ամենակարևորը՝ գործի ընտրողական բնույթը, պարզ կերպով ցույց են տալիս, որ նպատակն արդարադատություն իրականացնելը չէ։
Միակ նպատակը քաղաքական շահերի սպասարկումն է՝ օրենքի տեսքով։
Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես է դատախազությունը վերածվում քաղաքական իշխանության գործիքի։ Դատախազությունը փորձում է վախեցնել, ճնշել և լռեցնել նրանց, ովքեր համարձակվում են մտածել այլ կերպ։ Բայց որքան էլ շինծու քրեական գործեր հարուցվեն, մի բան հստակ է՝ սա ոչ իրավական, ոչ էլ բարոյական ճանապարհ է։
Եթե դատախազության աշխատանքի որակը սա է՝ զրոյական իրավական բովանդակությամբ գործեր, ապա գուցե պետք է լրջորեն մտածել՝ դատախազությունն իր առաքելության մասին ի՞նչ պատկերացում ունի։
Իրավական պետություն չեն կառուցում շինծու գործերով։
Պատասխանատվությունն այս հակաօրինական ուղեգծի համար վաղ թե ուշ լինելու է՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական իմաստով»։