Փոխարժեքներ
09 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.19 |
EUR | ⚊ | € 450.58 |
RUB | ⚊ | ₽ 4.9041 |
GBP | ⚊ | £ 521.65 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Կարծում ենք՝ քննիչը ձերբակալության որոշում կկայացնի»,-Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցւոմ ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։
Քննչական կոմիտեն, ըստ պաշտպանի, դեռևս Արթուր Սարգսյանի հարցաքննության հետ կապված որոշում չունի։
«Ազգային ժողովն, ինչպես տեսանք, զրկեց Արթուր Սարգսյանին ինչպես անձեռնմխելիությունից, այնպես էլ համաձայնություն տվեց կալանավորման հետ կապված։ Գործող կարգի համաձայն՝ այդ որոշումները Ազգային ժողովը պետք է ուղարկի Գլխավոր դատախազություն և նշված քրեական վարույթով հսկող դատախազը որոշման կայացնելու անձին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։Եվ այդ որոշումները, Ազգային ժողովի կողմից կայացված որոշումները, ուղարկվելու քննչական մարմնին, սահմանված կարգով, Արթուր Սարգսյանի մեղադրանք ներկայացնելու համար»,- պարզաբանեց փաստաբանը։
Փաստաբանը չբացառեց, որ 1-2 ժամվա ընթացքում կկայացվեն որոշումները։
«Ազգային ժողովից գնալու է դատախազություն, դե, կարող է լինի համակարգով կամ արձեռն տանելու միջոցով, դատախազությունը մուտք արվելու կարգով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման հետ միաժամանակ հսկող դատախազը ուղարկելու է քննչական մարմին, քննչական մարմինը դրա հիման վրա հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ներկայացնելու է Արթուր Սարգսյանին։ Արթուր Սարգսյանն էլ դրա հիման վրա ցուցմունք է տալու, բայց քանի որ նաև գործող կարգի համաձայն, դատարան տանելու համար պետք է նաև ձերբակալվի, կարծում ենք, որ քննիչը անձին ձերբակալելու որոշում կկայացնի»։
Ըստ փաստաբանի՝ անձին որպեսզի կարողանան հարցաքննել մեղարյալի կարգավիճակում, անձին պետք է ներկայացվի հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում։
Հարցին, թե արդյո՞ք քաղաքական հետապնդում հնարավոր է որակել, փաստաբանն ասաց․
« Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով է կատարվում, բայց, տեսե՛ք, իսկ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ նշված հանգամանքները, ես, քանի որ էս պահին նյութերին ծանոթ չեմ ամբողջ ծավալով, ծանոթ ենք այնքանով, ինչը Ազգային ժողովում քննարկվել է, ներկայացվել է միջնորդագիրը գլխավոր դատախազի կողմից։ Երբ ամբողջ ծավալով նյութերին կծանոթանամ, իմ կարծիքը կհայտնեմ՝ արդյոք կա՞ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարող ապացույցներ, թե՝ ոչ։ Քաղաքական գնահատականներ, թույլ տվեք, ես չտամ, որովհետև իրավաբան եմ»։