|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել գազային-էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) աշխատանքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու ՌԴ ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանին խոցել են գազային-էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք ապահովում են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը 133 շրջաններում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Դնեպր» զորախմբավորման ստորաբաժանումները խոցել են երկու մեքենայացված, լեռնային-գրոհային բրիգադների, Ուկրաինայի ԶՈւ-ի առափնյա պաշտպանության երկու բրիգադների և տարածքային պաշտպանության երկու բրիգադների կազմավորումները Զապորոժիեի մարզի Օրեխով, Նովոանդրեևկա, Կամենսկոյե, Նովոդանիլովկա, Խերսոնի մարզի Սադովոյե և Անտոնովկա բնակավայրերի շրջաններում: