Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը թեև ողջուոնում է «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամներին, սակայն վստահ է, որ շարժման գործունեությունը կիսամիջոց է, և կիսամիջոցներով հնարավոր չի լինի ստեղծել ազատ ու արդար Հայաստան:Նա կարծում է, որ իշխանությունն ուրախանում է, երբ քաղաքացիական նախաձեռնությունները ինչ-որ խնդիր դեմ են պայքարում, քանի որ այդպիսով ուշադրություն են շեղում:
«Ողջունում եմ այդ շարժումը, բայց դա կիսամիջոց է, որովհետև մեկ խնդիրը կլուծվի, բայց 99-ը խնդիր դեռ կմնա: Ես էլ եմ դեմ, որ բանակում զինվորին շաբաթը մեկ անգամ են տանում բաղնիք, էս ո՞ր դարն ա: Հիմա ես որ իմ կուսակցությամբ էտ հարցը բարձրացնեմ, իշխանությունը կուրախանա, որովհետև մանրացնում ենք խնդիրը»,- ասաց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ իշխանությունները 100 միլոն դոլար են ծասել կուտակային համակարգը գործադրելու համար, և այսպես թե այնպես պետք է փակվեն այդ գումարը:
Այն դիտարկմանը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնացել է «դեմ եմ պարտադիրին» շարժամն երիտասարդների բողոքի ակցիային և խոստացել է դրական փոփոխություններ, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Դե ծափ տվեք ուրախացեք»:
Նրա կարծիքով` մի քանի տարի առաջ հայերը հարյուր հազարներով էին գալիս հանրահավաքներին, բայց այդ ժամանակ էլ ոչ մի բան չփոխվեց այն պատճառով, որ ժողովուրդն այսօր իր հույսը դրել է կիսամիջոցների վրա: Տիգրան Կարապետյանի խոսքով` պայքարը պետք է լինի ըմբոստ, այն պետք է միանգամից բռնկվի ժողովրդի կողմից:
Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ինչպես կանդրադառնա արտագաղթի վրա Պուտինի կողմից վավերացված օրենքը` հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին, Տիգրան Կարապետյանը նշեց, որ արտագաղթը անպայման կուժեղանա:
«Պուտինն իր երկրի համար լավ նախագահ է, ես առաջարկում եմ նրա ազգանունը փոխել դարձնել Պլուտին, քանի որ նա իր ժողովրդի համար ամեն ինչ անում է»,- ասաց Տիգրան Կարապետյանը: