|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գրավոր հարց ունի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը սովորաբար շատ դժվարությամբ կամ սխալ է արտասանում Վահեի ազգանունը: Այս անգամ էլ նրա անունն արտաբերելու ժամանակ պատգամավորներն աշխուժացան, ժպտացին, ծիծաղեցին:
Գալուստ Սահակյանը դա նկատեց: «Միշտ մտածում եք, թե չե՞մ կարողանալու ազգանունը ճիշտ ասել»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին ինքը մոտ հարաբերություններ ունի Վահե Էնֆիաջյանի հետ: