Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյայում, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետք է հայտարարեր հերթական օրինագծի քննարկման մասին, որի հեղինակներն էին մի խումբ պատգամավորներ, այդ թվում` ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, նա հերթական անգամ սխալվեց ազգանունը այդ պատգամավորի ազգանունը արտասանելիս: «Վահե Էնֆիջյան: Էլի սխալ ասացի՞»,- հարցրեց Գալուստ Սահակյանը՝ լսելով, թե ինչպես են պատգամավորները ծիծաղում:
ԱԺ նախագահն ինքն էլ սկսեց ծիծաղել ու հավելեց. «Ես մի առաջարկություն եմ անելու ինչ-որ ժամանակ հետո: Սովորաբար, մեր ժողովուրդմ անընդհատ անուններից է խոսում, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ մի պահի պետք է մեր ազգանունները հայերեն դարձնենք, սա արդեն լուրջ եմ ասում»:
Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ նման առաջարկ հնչեցրեց, արդյո՞ք այն պատճառով, որ ինքը դժվարանում է որոշ ազգանուններ արտաբերել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ, սովորաբար, հայերը նորածնին անուն ընտրելիս ուշադրություն են դարձնում, որ անունը հայկական լինի, բայց երբեք ուշադրություն չեն դարձնում ազգանուններին, որոնց 40 տոկոսը հայկական չեն, ունեն օտար արմատներ:
«Ես ոչ թե համարում եմ, որ դա վատ բան է, որովհետև գործ ունենք տոհմածառի հետ, ուղղակի հայ լինելը և' լեզուն է, և' անունն է, և' ազգանունը»,- ասաց նա: