Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փորձառու դաշնակահարուհի Էլվիրա Մարտիրոսյանը ծնվել է Բաքվում՝ ապահովված ընտանիքում: Այժմ նա փախստականի կարգավիճակում է: Էլվիրայի հայրը բոքսի ԽՍՀՄ չեմպիոն է եղել, մայրն էլ` հայտնի դերձակ: Նշում է, որ նա 18 տարեկանում գրավել է առաջին տեղը, երբ ցուցադրել է իր զգեստը: Հպարտությամբ նշում է, որ հայրը կրծքանշանը կրում էր ամեն տեղ՝ փականագործ եղած ժամանակից մինչև շուկայի տնօրեն:
Էլվիրան դաշնակահարուհին է եղել: Տաղանդի պակաս չի ունեցել: Առաջ գնալուն խանգարել է նրա` հայ լինելը: Հիշում է, թե ինչպես 4-րդ դասարանում նվագախմբի հետ պետք է նվագեր ֆիլհարմոնիայում, բայց քանի որ նրա ազգանունը ավարտվում էր ՅԱՆ-ով, տնօրենը ասել է ուսուցչուհուն, ուսուցչուհին էլ` Էլվիրայի մայրիկին, որ նա համերգ տալ չի կարող, քանի որ ազդագրի վրա պետք է երևար նրա` ՅԱՆ-ով ազգանունը: Էլվիրան ուսումը շարունակել է Երևանում: Ասում է` մորս երազանքն էր, որ ավարտեմ ուսումս:
Ամուսնացել է Բաքվում: Ոչ իր կամքով բաժանվել է որդուց. կռվի տարիներին ամուսինը վերցրել է որդուն ու հեռացել Ռուսաստան: «Դժվար է այդ ամենը, դժվար է նրանով, որ ես, կարծես, մերժված եմ, չգիտես` ինչու, չգիտես` ինչու: Իհարկե, մտածում եմ իրա մասին, բայց տենց ստացվեց, ի՞նչ կարող եմ անել»,- պատմում է Էլվիրան:
Բաքվում կորցել է ամեն-ինչ: Հայրը վաճառել է ավտոմեքենան: Նույն այդ մեքենայով արդեն ադրբեջանցի սեփականատերը ճանապարհել է Էլվիրային Երևան: Այժմ Էլվիրայի կացարանը ընդամենը 15 քմ է: Նշում է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ-ում, ամեն ինչ այլ կերպ կլիներ:
«Ով մեկնեց ստացավ բնակարան, շքեղ մեքենա, սառնարանը բացում ես, չգիտեմ` ինչեր-ինչեր դրած: Իսկ մենք այստեղ արդեն քանի տարի` 89 թվից, 26 տարի: Ես սա ստացա Աստծո օգնությամբ, թե չէ ասում էին` տեղ չկա, տեղ չկա»,- ասում է կլինը:
Ամուսնացել է երկրորդ անգամ: Այժմ խնամում է հաշմանդամ ամուսնուն: Հույսը Աստծո վրա է: Կգա մի օր, որ իրենք էլ կսկսեն մարդավայել կյանքով ապրել:
Գևորգ Խաչատրյան