կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 18:05
Սպորտ

Ջուլֆալակյան ազգանունը Արսենին օգնել է միայն հերթերում

Ջուլֆալակյան ազգանունը Արսենին օգնել է միայն հերթերում

Yerkir.am-ի հարցազրույցը օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրի հետ:

 

- Յուրաքանչյուր անհատական սպորտաձևով զբաղվող մարզիկի վերջնակետն օլիմպիական ոսկին է: Այս դեպքում ևս 4 տարի հետ ընկանք: Ինչպես եք պատրաստվում մարզավիճակ պահել:

- Մարզավիճակ պահելն անհնար է 4 տարի: Մենք պատրաստվում ենք կոնկրետ մրցաշարերի: Օրինակ` Եվրոպայի առաջնությունն օլիմպիական խաղերից 3-4 ամիս առաջ էր և նպատակն էր մասնակցել դրան` իբրև անցումային մրցում: Ինձ պետք էր լավ մարզավիճակում հանդես գալ և ուսումնասիրել հակառակորդներին: Մարզավիճակիս գագաթնակետին չէի, գագաթնակետին պետք է լինեի Լոնդոնում: Իսկ մարզիկն այդպիսի մարզավիճակում լինում է տարին 3-4 անգամ: Օլիմպիական խաղերից հետո ինձ պետք էր ամբողջովին դուրս գալ մարզավիճակից, ինչը դժվար է, քանի որ Գերմանիայում մրցումներ ունեի:

 

- Բունդեսլիգայում հանդես եք գալիս հանրահայտ «Ալեն» ակումբում, որքան ժամանակ եք անցկացնում այնտեղ:

 

 Հայաստանում կա՞ որևէ մեկը, ով Ձեր քաշային կարգում մոտ է Ձեզ կանգնած:

 

- Հավասար չեմ կարող ասել, հավասարն արդյունքներն են: Համեմատական կարգովՎարշամ Բորանյանն է, ով 2 անգամ հաղթեց Հայաստանի առաջնությունում: Սակայն  չեմ էլ պատրաստվում կանգնել նույն տեղում, որպեսզի մեկը մոտենա:

 

- Խոսակցություններ կան, որ Ռոման Ամոյանն է պատրաստվում լքել մեծ սպարտը, և նրա տեղի համար մրցակցողներ կան, որքանո՞վ է այս լուրը համապատասխանում իրականությանը:

- Չեմ կարծում, որ Ռոմանին մոտ կանգնած մարդ կա, եթե նույնիսկ թողնի սպորտն առաջիկա 4 տարիների ընթացքում, որևէ մեկը մոտ էլ չի կանգնի նրան: 29-30 տարեկան հասակում այնքան ուժեղ է, որ 4 տարի անց էլ բացարձակ առաջատար կլինի, ցավալի է, որ փոխարինող չկա:

 

- Իսկ մարզչական կարիերայով կզբաղվե՞ք:

- Կարծում եմ` ոչ:

 

- Ինչքանո՞վ է  խանգարել կամ օգնել Ձեր ազգանունը:

- Օգնում է ամենատարրական հարցերում` հերթերում, քննություններում... Երբ ավելի երիտասարդ էի, նայում էին, հարցնում էին կապ ունե՞ս Ջուլֆալակյանի հետ: Ընթացքում եղել են բարդություններ` դու անում ես մի բան, վերագրում են հորդ: Իսկ ես 15 տարեկանից ինքնուրույն եմ, ինքնուրույն ապրել եմ: Իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչը Գյումրիում, ով հորս դպրոցում 10 տարվա ընթացքում մեկ անգամ է տեսել, այն էլ մորս բացակայության պատճառով, տեսնելուն պես ասել էր, թե` չեք գալիս, որ Ձեր տղային գովենք: Նկարներս պատերին խփած` հայրս տեղյակ չէր (ծիծաղում է): Իսկ երբ երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձա, անգլերենիս ուսուցիչն ասել էր` պարզ է, դե, հայրը գոնե մի բանի պետք է հասցներ: Այդ դեպքում ինչո՞ւ եղբայրս՝ Արամը, չդարձավ (հույս ունեմ դեռ կդառնա), ենթադրում եմ` հայրս նրան չի սիրում:

 

- Մի օր ուրիշ երկրի դրոշի ներքո հանդես կգա՞ք:

- Ես երբեք չեմ ասում երբեք, սակայն այսօր, եթե մարդը ֆինանսապես ապահովված չէ, դժվար է: Ես չեմ սիրում անընդհատ ասել Ծառուկյանը, Ծառուկյանը..., բայց փաստն այն է, որ եթե այսօր նա չֆինանսավորի բնագավառը, կարելի կլինի սպորտով չզբաղվել, որովհետև պետական ֆինանսավորումը հազիվ մարզումներին է բավականացնում: Հայաստանին իմ բոլոր պարտքերը տվել եմ, սակայն մարդ չի կարող մնալ իր երկրում մի այնպիսի բնագավառում, որի կարիքը երկիրը չունի: Եթե պիտի անես մի բան, որի կարիքը չկա, ավելի լավ է փոխես քո երկրում գործելու ուղղությունդ կամ անես նրա համար, ով ուզում է:

 

Հարցազրույցը` Անի Մեջլումյանի