|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Մայիսի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանություն բերման ենթարկեցին ԱՄՆ քաղաքացի, 26-ամյա Արթուր Գրիգին։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Գրիգը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Արթուր Գրիգորյանը, որը 2009թ թվականի նոյեմբերից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար։
Պարզվել է նաև, որ 2015 թվականաից նա պարբերաբար այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Հերթական այցը այս տարվա ապրիլի 17-ին էր եղել։ Ոստիկանության քրեական հետախույզներին հաջողվեց ճշտել իրավաբանորեն տարբեր անձանց նույնությունը, բացառապես ձեռնարկած միջոցառումներով ստացած օպերատիվ տեղեկությունների արդյունքում։Գրիգը ոստիկաններին հայտնեց, որ Հայաստան է վերադարձել պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու և հայրենիքում մշտական բնակություն հաստատելու համար։
Քննությունը շարունակվում է։