|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Գանձասար»-ն ու «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին համապատասխանաբար «Ալաշկերտ»-ի և «Շիրակ»-ի նկատմամբ:
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում այսօր տեղի ունեցավ 2 հանդիպում: «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Շիրակ»-ի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 60-րդ րոպեին խփեց Սեզար Ռոմերոն:
«Գանձասար»-ը հյուրընկալվեց «Ալաշկետ»-ին և նույնպես նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց: Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Սամվել Մելքոնյանը՝ 19-րդ րոպեին: