Փոխարժեքներ
19 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.81 |
EUR | ⚊ | € 441.42 |
RUB | ⚊ | ₽ 4.9089 |
GBP | ⚊ | £ 516.03 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախի Հանրապետությունն ուներ իր կամերային նվագախումբը: Այն ստեղծվել է 2004 թվականին և գործունեություն է ծավալել նույնիսկ ամենածանր ժամանակներում: Ի դեպ, նշենք, որ այն գործել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ։ Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հայաթափելուց և հանձնելուց հետո արմատապես փոխվեց բոլոր արցախցիների, այդ թվում՝ Արցախի կամերային նվագախմբի ճակատագիրը:
Դրանից հետո հայտնի երաժիշտներ Հասմիկ Պապյանը և Նարեկ Հախնազարյանը բանակցություններ են վարել ՀԲԸՄ հետ և համոզել շարունակել ֆինանսավորումը: Ավելին, կամերային նվագախմբի երկար տարիների գեղարվեստական ղեկավարն ազատվել է աշխատանքից, փոխարենը նվագախմբի ղեկավարումն ստանձնել է Հախնազարյանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս ՀԲԸՄ-ին նաև համոզել է, որ 11 հաստիքի փոխարեն զուտ երաժիշտների առումով 15-16 հաստիք է անհրաժեշտ: Ավելին, ինչպես հենց Նարեկ Հախնազարյանն է նշել իր հարցազրույցներից մեկում, մարտ ամսվա համերգի համար նվագախմբի կազմը փորձնականորեն ավելի է ընդլայնվել. ելույթ են ունեցել 24 հոգով: Սակայն հարցն այն է, որ նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասն ազատվել է աշխատանքից: Ստացվում է՝ «Արցախ» բրենդն օգտագործվում է, ինչը վատ չէ, նույնիսկ շատ լավ ու գովելի է, սակայն արցախցիները դուրս են մնացել նվագախմբից (տարբեր տեղեկություններով, մնացել է 5 կամ 6 արցախցի երաժիշտ): Փոխարենը անցած տարեվերջին «քաստինգ» են իրականացրել և աշխատանքի ընդունել այլոց: