Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թարիվերդիևի, Կոմիտասի, Հարությունյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի ստեղծագործություններն ապրիլի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի կատարմամբ:
Այսօր Մոնդելչին լրագրողներին ասաց, որ համերգային ծրագիրն իր ցանկությամբ է կազմվել, քանի որ վաղուց էր ուզում կատարել հայ հեղինակների գործեր: Ըստ նրա` տարիներ շարունակ լսում է հայ կոմպոզիտորների գործերը, և կարելի է ասել, որ սիրահարված է հայկական երաժշտությանը:
«Համերգը նախատեսվում էր կազմակերպել անցած տարի` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, բայց մի փոքր ձգձգվեց: Սակայն հիմա էլ, անկախ ամեն ինչից, ես հոգուս խորքում այն նվիրում եմ Ցեղասպանությանը: Մյուս կողմից` պետք է նշեմ, որ 2015-ին ես Իտալիայում ունեցած իմ համերգների ժամանակ կատարել եմ հայ հեղինակների գործերը` դրանք նվիրելով Ցեղասպանությանը»,-ասաց երաժիշտը:
Հայկական ստեղծագործություններում, ըստ նրա, կա մելամաղձություն, սակայն, Մոնդելչիի բնութագրմամբ, բարի մելամաղձություն է, որը հոգու ազատագրմանն է տանում: Սաքսոֆոնահարը նշեց, որ նաև անհամբերությամբ է սպասում համերգի փորձերին և համերգին:
«Այս անգամ Հայաստանում, ցավոք, քիչ ժամանակով եմ և կհասցնեմ միայն համերգին պատրաստվել: Բայց նախորդ այցի ժամանակ պտտվել եմ ողջ Հայաստանով, այցելել Արցախ ու տեղի վանքերով հիացել»,- ասաց նա:
Նշենք, որ երաժիշտը ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգի ժամանակ կներկայացվի «Timeless Melodies» ծրագիրը։ Կհնչեն նաև Շոստակովիչի, Իրադիերի ստեղծագործությունները` փոխադրած լարայինների և սաքսոֆոնի համար: