Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ մի քանի խնդիրների` միաժամանակ դրական համարելով զեկույցը:
Նա անդրադարձավ ԴԱՀԿ համակարգի խնդիրներին, երբ, առանց դատարանի վճռի, արգելանք է դրվում քաղաքացիների հաշիվների վրա: Պատգամավորը բարձրաձայնեց նաև տեսախցիկների ու արագաչափերի հետ կապված` քաղաքացիների դժգոհության մասին` շեշտելով, որ ամեն վայրում տեսախցիկ տեղադրել վերջերս մոդա է դարձել: Նա նշեց, որ վերջերս Ազգային ժողովում նույնպես ամեն քայլափոխի սկսեցին տեղադրել տեսախցիկներ:
«Պատկերացրեք Ազգային ժողովի հարյուրավոր աշխատակիցների վիճակը` որ յուրաքանյուր տուալետի մոտ տեսախցիկ է դրված: Տպավորություն է` կարծես թե հատուկ նշանակության ռազմավարական օբյեկտ է: Օրերս խորհրդարանում աշխատող մի կին մոտեցավ ինձ ու ասում է` պարո'ն Մարգարյան, խնդրում եմ փրկեք ինձ: Ասում է` մրսել, հիվանդացել է ու հաճախակի է մտել այդ «հատուկ ռազմավարական օբյեկտը»` բնական կարիքները հոգալու համար, ու դա հաշվառել են, մի քանի օր հետո նրան կանչել են ու ասել` դու եկել ես աշխատելու համա՞ր, թե՞ այդ օբյեկտը հաճախակի մտնելու համար: Դա մեզ պատիվ չի բերում: Դե, եկեք, արագաչափ էլ դնենք այդ զուգարաններում, կարմիր գծերն էլ դուք առաջարկեցիք, պարո'ն Ալեքսանյան»,- ասաց նա` հարց ուղղելով ՄԻՊ-ին, թե զուգարանների մոտ տեսախցիկներ տեղադրելը մարդու իրավունքների խախտո՞ւմ է, թե՞ ոչ:
Պատգամավորն առաջարկեց մի մեծ ու խոշոր տեսախցիկ էլ դնել ԱԺ այն առանձնասենյակներում, որտեղ որոշ պատգամավորներ ունեն առանձին զուգարան:
Նշենք, որ նրա այս ելույթը ծիծաղ առաջացրեց պատգամավորների շրջանում, իսկ նրանից հետո ելույթ ունեցող` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ Հովհաննես Մարգարյանի այդ ելույթից հետո դժվար կլինի խոսել: