Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՕԵԿ 11-րդ համագումարի ժամանակ օրակարգային գլխավոր հարցը 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի թեկնածություն պաշտպանելու մասին Հայտարարություն ընդունելն էր: Համագումարն ընդունեց այդ հայտարարությունը, որի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«Հաշվի առնելով 2013 թվականիփետրվարի 18-ի նախագահականը նտրությունների նշանակությունը ՀՀ-ում ժողովրդավարական քաղաքական համակարգի , սոցիալական եւ իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական եւ օրենսդրական մեխանիզմների ձեւավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարը հայտարարում է, որ ՕԵԿ-ը 2013 թվականիփետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատաերելու է ՀՀ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը` պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում.
-Ըստամենայնի, աջակցելու է ազատ, արդար եւ թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը,
-շարունակելու է ՀՀԿ-ի հետ հուսալի եւ վստահելի կառուցողական համագործակցությունը` նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները եւ արդյունավետ իրականցնել ՕԵԿ-ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը:
-Գործադրելու է առավելագույն ջանքեր, երկրում ծառացած խնդիրները համարձակ, նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումներով աստիճանաբար, բայց հաստատուն լուծելու մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու, պետության սոցիալական գործառույթներն ու զորակցություն նընդլայնելու, հասարակության սպասումներն արդարացնելու համար:
- Ձեռնարկելու է ակտիվ եւ հետեւողական քայլեր ՀՀ անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծման, հայրենիք-սփյուռք համագործակցության եւ կապերի ամրապնդման, ազգային համաձայնության, երկրում քաղաքակ անկայունության եւ զարգացման, միջազգային ասպարեզում ՀՀ հեղինակության եւ դերի բարձրացման ուղղությամբ»:
«Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ համագումար: