|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովին ծեծի են ենթարկել: Նրա վիճակը ծանր է. հայտնում է УНН-ը:
Դա տեղի է ունեցել ուկրաինական ICTV հեռուստաընկերության շենքում, ուր նա գնացել էր` «Խոսքի ազատություն» հաղորդման ուղիղ եթերին մասնակցելու: Շենքից դուրս գալուց հետո, սակայն, Ցարյովը դաժան ծեծի է ենթարկվել անհայտ ակտիվիստների կողմից: Ամբոխը պահանջել է, որ նա հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից:
Ցարյովին այնուհետեւ տարել են Ուկրաինայի գլխավոր դատախազություն: Նա ստիպված է եղել խոսել լրագրողների հետ գրեթե կիսամերկ վիճակում, քանի որ ակտիվիստները նրան առանց հագուստի են թողել:
Պատգամավորը, հայտարարել է, որ ոչ մի դեպքում, նաեւ՝ ֆիզիկական սպառնալիքների, չի հանի իր թեկնածությունը: