|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գայ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 30-ին Շենգավիթի վարչական տարածքում 12-ամյա Մարտին Բալյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է տեղափոխվել երեխային ծեծի ենթարկած 36-ամյա Մխիթար Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետաքննչական բաժնում սպասում են դատաբժշկի եզրակացությանը, ինչից հետո նյութերը կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, եթե երեխայի ծնողները բողոք ներկայացնեն ստահակի դեմ: Ոստիկանությունում Մ. Բալյանին ծեծի ենթարկած սապատավորը գլխիկոր մեղանչում էր և ոստիկաններին խնդրում էր, որպեսզի մեղմ մոտենան:
Լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի Արարատյան փողոցի 90 շենքի բակում օգոստոսի 30-ին, ժամը 16:20-ի սահմաններում, 12-ամյա Մարտին Բալյանին դաժան ծեծի էր ենթարկել հարևանությամբ բնակվող Արարատյան 41 տան բնակիչ, 36-ամյա Մխիթար Սարգսյանը, ինչի հետևանքով երեխան ստացել է մարմնական վնասվածքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում