Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործություններ՝ ամուսնու կողմից կնոջը փողոցում ծեծի ենթարկելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի վերաբերյալ տուժած կնոջից ոստիկանությունում ստացված հաղորդման հիման վրա 2016թ. նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և նախաքննության համար գործն ուղարկվել ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ ու անմիջապես ձեռնարկել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ։ Ամուսինը հրաժարվել է ցուցմունք տալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել՝ ամուսինների միջև վիճաբանության պատճառների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն՝ նկատի ունենալով, որ դրանք պարունակում են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք։
Կնոջ նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Քննության արդյունքներով ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։