Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ոստիկանության հատուկ ուժերի կողմից Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելու հատկանիշներով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա այսօր նախաձեռնվել է քրեական վարույթ։
NEWS.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթ է հարուցվել ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ։ Մեզ հաջողվեց պարզել նրանցից 3-ի անունները՝
Այս տեղեկությունը ճշտելու համար փորձում ենք կապ հաստատել Քննչական կոմիտեի հետ։
Նշենք, որ դաժան ծեծի ենթարկված Լևոն Քոչարյանին ցուցմունքների հիման վրա ձերբակալելու որոշում է կայացվել՝ ոստիկանության ծառայողներին ծեծի ենթարկելու մեղադրանքով, սակայն հայտնի չէ, թե ինչպիսի խափանման միջոց է ընտրվել վերջինիս նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողների նկատմամբ, որոնց արարքը փաստագրված է բազմաթիվ տեսանկյութերով և լուսանկարներով։
Հիշեցնենք, որ երեկ՝ «Ազգային կոմիտե»-ի բողոքի քաղաքացիական ակցիաների ընթացքում՝ ոստիկանություն բերման ենթարկվելիս բազմաթիվ տեսախցիկների առջև դաժան ծեծի էր ենթարկվել ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, նա ուղեղի ցնցում ստանալու արդյունքում տեղափոխվել էր հիվանդանոց։
Ավելի ուշ հենց ինքը՝ Լևոն Քոչարյանը ձերբակալվեց 4 ոստիկանի ծեծելու մեղադրանքով։