Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի կապակցությամբ:
2015 թվականի մարտի 09-ին՝ ժամը 03:05-ին, ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Ա.Քոչարյանը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Տարոնի բաժին առ այն, որ նշված օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի եւս 4 աշխատակցի հետ ծառայություն են իրականացրել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու սկզբնամասում։
Ծառայության ժամանակ իրենց մոտ կայանել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որից իջել է 5 անձ, ովքեր, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, անհիմն վիճաբանել են իրենց հետ, ապա նշված անձանցից Ս. Նավասարդյանը ձեռքով երկու անգամ հարվածել է իրեն և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 09-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը Ս. Նավասարդյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: