Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վերջին մի քանի օրերի լրահոսում մի ուշագրավ հայտարարություն գրեթե չքննարկվեց։
ՌԴ-ն արձագանքեց Թուրքիայի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, որում նշվում էր, որ նպատակ է դրվել մինչև 2025 թվականը Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստության, սպառազինությանը վիճակը հասցնել Թուրքիայի բանակի մակարդակին և ավարտել 2 զորքերի ամբողջական ինտեգրումը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը չպետք է խախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
Անկասկած Մոսկվայում գիտակցում են, որ Թուրքիա-Ադրբեջան մակարդակում՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական համագործակցությունը, կառուցվում է առաջին հերթին ՌԴ-ի ու Իրանի ազդեցության կրճատման հաշվին ու նպատակով և այսօր էլ դրսևորվող գործընթացները, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի շուրջ, ռեգիոնալ, գեոպոլիտիկ տեսանկյունից, այդ նպատակն են հետապնդում։
Որքան տարածաշրջանում իրադրությունը հատկապես մեզ համար շարունակում է բարդանալ, սակայն ընդհանուր, համադրվող շահերի և ընդհանուր հետաքրքրությունների տեսանկյունից Իրանի և Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատանքի չափազանց մեծ ճակատ կա։
Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունն առկա հնարավորություններից, եղած գործիքներից, միջազգային համագործակցության լուրջ պոտենցյալից օգտվելու փոխարեն ընտրել է դրանք մինչև վերջ փոշիացնելու սկզբունքը։
Հայաստանն ու Արցախը դիմակայելու հնարավորություն դեռևս ունեն ու չնայած դրա պոտենցյալը գնալով մաշվում է, սակայն ինքս համարում եմ, որ միակ տարբերակը ստեղծված ծանր իրադրությունում բեկում մտցնելու տեսանկյունից, բնականաբար, այս իշխանության շուտափույթ հեռացումն է։
Առանց դրա Հայաստանում ու Արցախում արագացված ոչնչացման գործընթացը կհասցվի իր վերջնակետին, իսկ մենք կհամալրենք պետականության կորուստ ունեցող ժողովուրդների շարքը»։