Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից հետո, սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ զրուցեց ոլորտում գրանցված անհաջողությունների մասին, մասնավորապես` ֆուտբոլում:
«Յուրաքանչյուր խնդրով, որ սկսում է մտահոգել, մենք զբաղվելու ենք` անկախ նրանից` դա ֆուտբոլ է, ըմբշամարտ է, թե` ծանրամարտ, և մենք, արդեն մտահոգված, քննարկումներ սկսելու ենք»,- ասաց նա:
Խոսելով վարչապետի` գումարները վերաբաշխելու վերաբերյալ հանձնարարականի մասին` նախարարը նշեց, որ կան հասարակական տարբեր կազմակերպություններ, որոնց ֆինանսավորման էֆեկտիվությունը պետք է ուսումնասիրել ու տալ վերջնական պատասխան: Նախարարի խոսքով` այն ՊՈԱԿ-ները, մարզադպրոցները, որոնք չունեն բազաներ, պետք է վերախմբավորվեն:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի միջոցների ներգրավմանը, նախարարն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցները` ամենաքիչը 2006 թվականից ներգրավված են, մասնավորապես` մեծ սպորտի մեջ, և այն բարձր արդյունքները, որ մեր մարզիկները ցուցաբերում են, հիմնականում նաև այդ անձնական միջոցների շնորհիվ է:
Հարցին, թե հնարավո՞ր է` իր նշանակում դրանով է պայմնավորված, Ռոստոմյանը ասաց. «Առանց մեկնաբանության»: