|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի քաղաքացիներ, ելնելով այն հանգամանքից, որ վերջին օրերի ընթացքում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն ստացել է բազմաթիվ դիմումներ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրի վարման Դեպոզիտարիայի գործառույթների իրականացման հետ, ցանկանում ենք հայտնել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ամբողջությամբ շարունակում է գործել մինչեւ 2014թ. սեպտեմբերի 30-ը, ուստի «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն պարտավոր է եւ շարունակելու է կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները»: