|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկությունից առաջ վարման կարգով հանդես եկավ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` ասելով, որ ՕԵԿ-ը ներկայացրել էր առաջարկ` այդ նախագծի հետ կապված: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասացին, որ երեկ հիմնական զեկուցող` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ի առաջարկը չի ընդունվել:
Արձագանքելով` Հովհաննես Մարգարյանը նշեց, որ, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, որ ՕԵԿ-ի առաջարկը կառավարությունը չի ընդունել, ՕԵԿ-ը դեմ է քվեարկելու նախագծին:
Քվեարկությամբ` 67 կողմ, 29 ձեռնպահ և 18 դեմ ձայներով, կառավարության նախագիծն ընդունվեց: