| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քիչ առաջ, դիտելով «ԱրմՆյուզ»-ը՝ լսում էի Երևանի փոխքաղաքապետ պարոն Կամո Արեյանի մամլո ասուլիսը:
Հետաքրքիր բացահայտում եղավ ինձ համար: Պարզվում է, որ Երևանի բյուջեով թափառական շների դեմ պայքարի համար ծախսվող ֆինանսական միջոցներն ավելին են, քան վերելակային տնտեսության պահպանման համար նախատեսված միջոցները:
Եվ պարզվեց, որ Երևանում թափառող շների ավելացման համար մեղավոր են մարզային իշխանությունները, որոնք համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, որի հետևանքով էլ թափառական շները շրջաններից գալիս են մայրաքաղաք: Փաստորեն Երևանի անտեր շները մարզերից մայրաքաղաք արտագնա աշխատանքի եկածներ են: Կարճ ասած՝ խոպանչի են:  )))
Այստեղից հարց է առաջանում. պարոն փոխքաղաքապետը քանի՞ թափառական շան է դեմքով ճանաչում, որոնք եկել են ՀՀ մարզերից:
Հ.Գ. Հետո ասում եք, որ ՀՀ-ում կյանքը տխուր է ...
Արթուր Եղիազարյանի facebook-յան գրառումը