| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցը դեռ լուծված չէ: Նա անպայման կլինի ՀՀԿ ցուցակից՝ այդպես է պահանջում օրենքը: Տարոն Մարգարյանին մոտ կանգնածներն ասում են, ըստ ամենայնի, այդ աթոռը կզբաղեցնի ՀՀԿ համամասնական ցուցակի 17-րդ հորիզոնականն զբաղեցնող Կամո Արեյանը, ով քաղաքապետարանում է անհիշելի ժամանակներից և ոչ միայն հնազանդ ու աննկատ տեղակալ է եղել ամենատարբեր քաղաքապետերի համար, այլև բավականին ծանոթ է այս աշխատանքին:
 Ի դեպ, եթե Կամո Արեյանը դառնա առաջին տեղակալ, նրա՝ փոխքաղաքապետի պաշտոնը թափուր կմնա, և, ըստ նույն աղբյուրների, չի բացառվում, որ այդ պաշտոնը ՀՀԿ-ն վստահի ավագանու «երկարամյա» անդամ Նաիրա Նահապետյանին՝ ՀԷԿ-երի Նառային, ով քարոզարշավի ժամանակ քրտնաջան «դոշ» էր տալիս Տարոնի համար: Արվե՞լ է Ձեզ նման առաջարկ, «Հրապարակ»-ը հարցրել է Նաիրա Նահապետյանին: «Իհարկե ոչ. ոչ մի առաջարկ»: Իսկ եթե արվի, կհամաձայնե՞ք: «Երբ առաջարկվի, իրար հետ կմտածենք, հիմա չգիտեմ»: Իսկ ո՞ւմ եք տեսնում առաջին տեղակալի պաշտոնում: «Կդժվարանամ ասել, նման հարցեր մեզ մոտ չեն քննարկվել»: 
 
 Թերթի տեղեկություններով, ճիշտ է, Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց Դավիթ Օհանյանին «նշանակել» առաջին տեղակալ, սակայն «շարքային» փոխքաղաքապետերի թվում նա կարող է լինել: Նորընտիր քաղաքապետը կարող է ունենալ մինչև 6 ոլորտային տեղակալներ: