|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում չպարզաբանեց` արդյո՞ք նոր քաղաքապետի ընտրություններից հետո պատկերացնում է իր աշխատանքը քաղաքապետարանում:
«Իմ պատկերացումներն իմ անձնական տեսլականն ու գաղտնիքն են: Անկախ իմ հետագա կարգավիճակից` մինչ կյանքիս գիտական վերջին վայրկյանը ծառայելու եմ իմ հայրենիքին»,- ասաց նա:
Արեյանը հավելեց, որ չպետք է իրադարձություններից առաջ ընկնել: Նա նշեց, որ ամեն ինչ ընթանում է օրենքով, ընտրության օրն էլ արդեն որոշված է, ԸՕ-ի համաձայն` կընթանան բոլոր գործընթացները:
Լրագրողները հետաքրքրվեցին` ի՞նչ կարծիք ունի ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մասին: «Հայկ Մարությանի մասին որևէ բան չունեմ ասելու, որևէ գնահատական տալ չեմ կարող: Կոռեկտ չի լինի իմ կողմից որևէ անձի, որևէ թեկնածուի գնահատական տալը»,- ասաց Արեյանը: