կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 11:15
Քաղաքական

Սպանեցիք էլի` Վրաստան, Վրաստան...Կամո Արեյանը բարկացավ

Սպանեցիք էլի` Վրաստան, Վրաստան...Կամո Արեյանը բարկացավ

 Ճգնաժամային իրավիճակի առաջին փուլում կառավարությունն այդ ճգնաժամի պատճառներից մեկը համարում էր շինարարության մենաշնորհային բնույթը: 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է անհրաժեշտ շինարարության տնտեսական անկումը կասեցնելու համար: Մինչ նախարարը կհասցներ պատասխանել, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը միջամտեց. «Փող է անհրաժեշտ»:

 

Նախարարը համաձայնեց, որ իսկապես փող է պետք, այնուհանդերձ`դեռ ժամանակավրեպ է գնահատականներ տալ շինարարության տնտեսական անկմանը, քանի որ այդ թվերին պետք է անդրադառնալ տարվա վերջին: Նա հաստատեց, որ կա այդ անկումը, և դա պայմանավորված է միջազգային վարկերի մոտ 45 տոկոս նվազմամբ:

 

Միքայել Մելքումյանի երկրորդ հարցը վերաբերում էր քաղաքաշինության պետական կոմիտեին: Ի՞նչ պետք է անի այդ կոմիտեն, որպեսզի կասեցվեն, մասնավորապես, Երևանում հասարակական հնչեղություն ստացած` քաղաքաշինական նորմերի ոտնահարումները: Սամվել Թադևոսյանը հույս հայտնեց, որ այդ կոմիտեն կդառնա այն պետական կառույցը, որը կբարելավի քաղաքաշինության ոլորտի խնդիրները:

 

Պատգամավորը մանրամասնեց, որ խոսքը հանրային մեծ հնչեղության ստացած խնդիրների մասին է, երբ բողոքի ակցիաներ են իրականացնում հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները: Ըստ նրա` այսպես չի կարելի շարունակել, պետք է հանգուցալուծում գտնել: «Վարչարարության խնդիր է, ի՞նչն է խանգարում, Վրաստանի օրինակով, տիպային նախագծերը հաստատել մեկ պատուհանի սկզբունքով»,- հարցրեց պատգամավորը:

 

Նրա հարցը` Երևանում քաղաքաշինական նորմերի խախտման մասին, զայրացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին: Նա նշեց, որ կտրականապես դեմ է այն կարծիքին, թե Երևանում քաղաքաշինական նորմեր են խախտվում, քանի որ քաղաքաշինությունը մարդու կենսագործունեությունն է:

 

«Սպանեցիք էլի` Վրաստան, Վրաստան: Իիմ մանկության երազանքը չէ` նմանվել Վրաստանին»,- արձագանքեց Կամո Արեյանը: