կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-08 15:30
Հասարակություն

Կուսակցությունների հաշվետվությունների համար պարտադիր աուդիտի պահանջն ընդլայնվում է

Կուսակցությունների հաշվետվությունների համար պարտադիր աուդիտի պահանջն ընդլայնվում է

Ապրիլի 10-ի նիստում կառավարության հաստատմանը կներկայացվի ԱԺ պատգամավորներ Գալուստ Սա­հակ­­յանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի և Կարինե Աճեմյանի՝ օրենս­դրական նա­­խա­­­ձեռ­նու­թյան կար­գով ներ­­կայացված` «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն   կատարելու   մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրեն­ք­ի   նա­խա­գծի  վերաբերյալ  դրական եզրակացություն տալու որոշման նախագիծը:

 

«Կուսակցությունների մասին» գործող օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մա­սի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործող կուսակցու­թյուն­ները պարտավոր են յուրաքանչյուր տարի' հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, մամուլում հրա­պա­րակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախ­սած միջոցների մա­սին հաշվետվությունը: Նույն օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի համա­ձայն` այն կուսակ­ցու­թյուն­ները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահ­ման­ված նվազագույն աշ­խատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են իրենց հաշվետ­վու­թյուն­ները հրա­պա­րա­կել միայն աուդիտի ենթարկվելուց հետո' աուդիտորական եզրակա­ցու­թյան հետ:

 

Պատգամավորներն իրենց օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել և օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին կետի «ակտիվների» բառը փո­խարինել «տարեկան շրջանառությունը» բառերով: Այսինքն, ըստ փոփոխության, այն  կուսակ­ցու­թյունները, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցել է օրենքով սահմանված նվա­զա­գույն աշխատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են հաշվետվությունները հրա­պա­րակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո' աուդիտորական եզրակացության հետ:

 

Կառավարությունից նշում են, որ այս առումով ակտիվների տարեկան շրջանառության կամ շրջանառության արժեքի ցուցանիշի կիրառումը հստակ չէ, քանի որ հաստատված կարգով կու­սակ­ցությունների կողմից ներկայացվող հաշվետվություններում, այնպես էլ հաշ­վա­պահական հաշ­վառման ոլորտը կարգավորող որևէ այլ իրավական ակտով «տարեկան շրջանառության» վերաբերյալ հատուկ ցուցանիշ սահմանված չէ: Ուստի տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով կառավարությունն  առաջարկում է օրեն­քի նախագիծը խմբագրել՝ սահմանելով, որ աուդիտ չի անցկացվում այն դեպ­քում, երբ կու­սակ­ցու­թյունը լիազոր մարմնին հայտարարություն է ներկայացնում հաշվետու տարում կուսակ­ցու­թյան ակտիվների մասով փոփոխությունների բացակայության մասին:

 

Ելնելով սրանից' կառավարությունը ներ­կա­յաց­­­ված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջար­կու­թյան ընդունման դեպքում: