| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել՝ կապված կուտակային կենսաթոշակների վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը հանելու մասին առաջարկների վերաբերյալ:
Պարզաբանման մեջ ասվում է հետևյալը.
«Վերջին օրերին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը բազմաթիվ դիմումներ է ստանում տարբեր լրատվամիջոցներից` առաջարկով եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից հանել ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը: Միաժամանակ, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են ՊԵԿ` առաջարկելով ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՊԵԿ-ը տեղեկացնում է. «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է ՀՀ վարչապետի` 04.02.2010թ. N58-Ն որոշմամբ ստեղծված Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ը ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի:
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին ուղղված բազմաթիվ քաղաքացիների դիմումներին` որոնցով առաջարկվում է ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց, ապա տեղեկացնում ենք, որ ՊԵԿ-ը մասնակիցների փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու իրավասություն չունի: «Համաձայն կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` նման իրավասությունով օժտված է պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողը` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան»: