Աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս,- այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ` «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
Պատասխանելով այն հարցին, թե մինչ այդ էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման դեպքում միևնույն է վճարվելու է հարկատուներից գանձված գումարներից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից:
Խոսելով ՀԷՑ-ի վերավաճառքի կամ ազգայնացման մասին` Հարությունյանը նշեց, որ տեսականորեն երկու տարբերակները բացառել պետք չէ, սակայն մի կարևոր սկզբունք կա՝ պետությունը երբեք չպետք է կառավարի այդ ընկերությունը: Ազգայնացման դեպքում միևնույն է որպես կառավարիչ պետք է ընտրել ճանաչված միջազգային ընկերություն: «Ցավոք, մենք ունենք տխուր փորձ, երբ երկիրն էր կառավարում այդ ընկերությունը, կուտակվում էր 50-100 միլիոն դոլարի պարտք, որը դարձյալ փոխհատուցվում էր բյուջեից, ինչն անթույլատրելի է»: