Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, նախարարի տեղակալներ Դավիթ Անանյանի, Կարեն Թամազյանի և հանրային հատվածների ներքին աուդիտի պատասխանատուների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր ի մի բերել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ նախարարությունն ունի այդ հանգույցի զարգացման իր տեսլականը, բայց նախնական փուլում կարևորում է անկաշկանդ քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ՝ հնարավոր խոչընդոտները բացառելու, լավագույն գաղափարները համախմբելու և աուդիտորների մտահոգությունները քննարկելու համար: Նախարարի խոսքով՝ ռիսկերը թեև իդենտիֆիկացվել են, այնուամենայնիվ ֆինանսական կարգապահության և պետական հիմնարկների արդյունավետության բարձրացման գործընթացը դանդաղում է: Ներքին աուդիտը պետք է արդյուանվետ աշխատի՝ իդենտիֆիկացնելով ռիսկերը, ներդնելով հսկողության մեխանիզմներ ու կանխարգելիչ գործիքներ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ է շարժիչ ուժ, և այդ գործում գերակայում է ֆինանսների նախարարության մասնակցությունը:
«Ֆինանսների նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին և պետական ֆինանսների պատասխանատու, կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման մասով իր դիտակետում ունի նաև ներքին աուդիտի հանգույցը՝ որպես կարևորագույն ինստիտուտ պետական ֆինանսների կառավարման մասով: Առաջիկա տարիներին ներքին աուդիտի համակարգի կայացումը մեզ համար լինելու է նախապատվություններից մեկը: Կոնկրետ ես ինքս մեծ տեղ եմ տալու ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացմանը եւ ֆինանսների նախարարությունը պետք է ծառայի որպես օրինակելի նախարարություն», - նշել է նախարար Վարդան Արամյանը: