կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 06:54
Տնտեսական

Հաշվետվությունների քննարկում` ՀՀ կառավարությունում

Հաշվետվությունների քննարկում` ՀՀ կառավարությունում

Այսօր ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։

 

Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին ու միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված հաջողություններին եւ բացթողումներին:

 

2010թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, ֆինանսների եւ բնապահպանության նախարարները։ ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:

 

Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2010թ. ընթացքում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների կատարողականներին: Որպես նախարարությունների 2010թ. գործունեության ընդհանուր խնդիր` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է նախարարություններում ներքին աուդիտի հարցի կանոնակարգումը:

 

Խոսելով արձանագրված թերացումներից եւ բացթողումներից` վարչապետ Սարգսյանը բացատրություններ է պահանջել դրանց վերաբերյալ: ՀՀ նախարարները զեկուցել են տրված հանձնարականների ժամանակին չկատարման եւ հետաձգումների պատճառների մասին: Վարչապետը նախարարների  ուշադրությունը հրավիրել է չկատարված միջոցառումների վրա` հանձնարարելով դրանք վերցնել անձնական հսկողության տակ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մուլի ծառայությունից: