|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ Ազգային ժողովը սահմանեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնաժողովը բաղկացած կլինի 11 անդամից:
Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանն ԱԺ որոշման նախագծով առաջարկել էր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 18:
«Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ էր ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել էր, որ խմբակցությունը միանում է նախաձեռնությանը և ունի մեկ առաջարկ: Լիլիթ Մակունցի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի կազմում 18 անձ ներառելը շատ է, ուստի խմբակցությունն առաջարկել էր 18-ը փոխարինել 11-ով:
Եզրափակիչ ելույթում Սերգեյ Բագրատյանն ընդունելի էր համարել Լիլիթ Մակունցի առաջարկը:
Որոշման նախագիծն ընդունվեց 111 կողմ և 1 ձեռնպահ ձայնով: