Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս 2 գործերը սկզբունքային նշանակություն ունեն՝ Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքներ պաշտպանության առումով»,- Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի գործով ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝մանրամասնելով հիշյալ գործի իրավական պատմությունը։ Նրա խոսքով՝ հայրենանվեր գործունեությամբ հայտնի 5 սփյուռքահայի գործ իրավական ընթացքի մեջ են։
«Հրապարակված որոշմամբ դատարանը շատ հստակ և համակարգային վերլուծությունների միջոցով ճանաչել է իրավահարաբերության բացակայությունը և ԱԱԾ-ին պարտավորեցրել է, որպեսզի հանեն Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի տվյալներն անցանկալի անձանց ցուցակից»։
Նրա խոսքով՝ ամենևին չնսեմացնելով ԱԱԾ-ի դերակատարությունը, այս երկու գործերը կարևոր նշանակություն ունեն սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության տեսակետից։
Բացի Փափազյանից և Աբրահամյանից, ՀՀ-ի համար անցանկալի անձիք էին ճանաչվել նաև Ասլան Ասլանյանը, Արթուր Նժդեհ Քարաքավորյանը և Սյունե Աբրահամյանը։ Նրանց վերաբերյալ գործերը, Մինասյանի խոսքով, գտնվում են իրավական տարբեր գործընթացներում։
Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ժամանելով Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում պարզել էր, որ ինքն արդեն Հայաստանի իշխանությունների համար անցանկալի անձ է՝ «պերսոնա նոն գրատա», և Փափազյանին ստիպել էին հենց օդանավակայանից հետ վերադառնալ Ֆրանսիա։ Նա հայտարարել էր, որ դա արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և իրավական բոլոր միջոցներով պայքարելու է Հայաստան վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։ Փափազյանը հիշեցրել էր, որ ինքն անցանկալի անձ է Թուրքիայում և Ադրբեջանում։
Ավելի ուշ նույն բանը տեղի էր ունեցել սփյուռքահայ ՀՅԴ-ականներ` Մասիս Աբրահամյանի և նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի պարագայում, հետագայում այս ցանկում հայտնվեցին նաևՀՅԴ այլ անդամներ։
Իսկ օրերս ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։
Մանրամասն՝ տեսանյութում։