Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանի հայաստանյան առաջին համերգը տեղի ունեցավ «YANS Music Hall»–ում: Համերգին ներկա էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, կատարեց հին ու սիրված երգեր, ինչպես նաև նոր երգեր, որոնք, ի դեպ, հնչում էին առաջին անգամ:
Բնականաբար, պատահական չէր, որ Հովհաննիսյանը հայերեն առաջին կատարումը հենց Կոմիտասի ստեղծագործություններից մեկով սկսեց: Երգչուհին նշեց, որ ինքը միշտ հայերեն երգեր է ընդգրկում իր երգացանկում` այդպիսով օտարերկրացիներին մեր մշակույթին, պատմությանն ինչ-որ չափով ծանոթացնելով:
«Ես հպարտ եմ, որ աշխարհին Կոմիտաս ու Սայաթ-Նովա եմ ներկայացնում: Երբ պետք է Սայաթ-Նովայի «Ուստի կու գաս ղարիբ բլբուլը» հնչեր ԱՄՆ-ում, հասկացանք, որ երգի վերնագիրը շատ դժվար է արտասանել օտարերկրացու համար, և որոշեցի այն կոչել ուղղակի «Ուստի»: Մենք պետք է մեր մշակույթը ոչ միայն պահպանենք, այլև տարածենք` յուրաքանչյուրս մեր չափով»,- ասաց երգչուհին:
Նրա համերգացանկը շատ բազմազան էր` ամերիկյան, բրազիլական ջազ եւ, բնականաբար, Կոմիտաս, Սայաթ-Նովա, հայկական ժողովրդական երգեր` ջազային մշակումներով:
Հիշեցնենք, որ երգչուհի մյուս համերգը կլինի Գյումրիում` հունիսի 30-ին, իսկ հուլիսի 2-ին Հովհաննիսյանը ելույթ կունենա Ստեփանակերտում, որից հետո` հուլիսի 4-ին, համերգով հանդես կգա Երևանում` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: