կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-26 17:54
Տարածաշրջան

Սիրիան չընկավ Էրդողանի ծուղակը. Քեսաբի իրադարձությունների մասին Yerkir.am-ի հարցազրույցը թուրք գրողի հետ

Սիրիան չընկավ Էրդողանի ծուղակը. Քեսաբի իրադարձությունների մասին Yerkir.am-ի հարցազրույցը թուրք գրողի հետ

Թուրք մտավորական-գրող Սերքան Էնգինը Քեսաբի մասին հարցարույց է տվել yerkir.am-ին.

 

- Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ի՞նչ եք մտածում: Ինչպե՞ս եք դրանք գնահատում:

 

-Քեսաբը Սիրիայի հայերի և ալևիների գյուղաքաղաք է, որտեղ նրանք հազարավոր տարիներ խաղաղ կյանք են վարել: Այն մինչև քաղաքացիական պատերազմը մեծ համբավ ուներ` որպես հանգստավայր: Թուրքիայի աջակցությունը վայելող «Ալ Նուսրա» իսլամական զինված խմբավորման հարձակումը նեղություն պատճառեց ոչ միայն քեսաբահայերին, այլ նաեւ ամբողջ աշխարհի հայերին: Ավելին՝ Ցեղասպանության հուշերը վերակենդանացրեց: Հայ ազգին ներքուստ նայելիս կտեսնեք 100 տարվա ընթացքում կուտակված վիշտը: Քեսաբի բնակիչները նրանց զավակներն են, ովքեր 1915 թվից են փրկվել, իսկ հիմա՝ 1915 թվականն իրագործած նույն թուրքը աջակցում է իսլամականների այս խմբին՝ ընդդեմ հայերի:

 

-Երեկ համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես ընդդիմադիրները Թուրքիայից ազատ մուտք էին գործում հայաբնակ Քեսաբ, և սահմանապահներից որևիցե մեկը չէր խոչընդոտում նրանց: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

 

-Մի կողմ թողնենք խոչընդոտելը, անձամբ Էրդողանի կողմից են նրանք օժանդակություն ստանում: «Ալ Քաիդա»-ի թև հանդիսացող «Ալ Նուսրա» անունով խմբի հիմքում ընկած է ջիհադականների մտածելակերպը: Ըստ նրանց՝ իրավունք ունեն սպանելու, բռնաբարելու, հողեր զավթելու և ունեցվածք բռնագրավելու` նրանց, ովքեր իրենցից չեն համարվում:

 

-Էրդողանը սիրիական ռազմական օդանավի կործանման մասին ասել էր` իբր, չնայած բոլոր զգուշացումներին, օդանավը խախտել էր Թուրքիայի օդային սահմանը, այդ պատճառով էլ կործանել էին այն: Նույն օդանավի օդաչուն հարցազրույցի ժամանակ հերքել էր Էրդողանի խոսքերը` ասելով, որ դեպքը տեղի է ունեցել սիրիական տարածքում` սահմանից 7 կիլոմետր հեռու: Ի՞նչ եք մտածում այս մասին:

 

-Միանշանակ կարող եմ ասել, որ սա Էրդողանի ներքին քաղաքականության` նեղ իրավիճակում հայտնվելու արդյունքն է, որ նա չի խուսափում անգամ պատերազմից՝ հանուն իր ինքնիշխանության: Կոռուպցիայի և կաշառակերության մասին ձայնագրություններն ու շրջանառվող բոլոր լուրերը սասանեցին նրա իշխանությունը, որի ելքն այս սարսափելի արարքի մեջ գտավ: Նա այս ամենն արեց հազարավոր անմեղ մարդկանց կյանքի գնով: Սակայն, ի հեճուկս Էրդողանի, Սիրիան չընկավ այս ծուղակը և իր դիրքորոշմամբ Էրդողանին տվեց արժանի պատասխան:

 

Սերքան Էնգին

 

Հարցազրույցը՝ Արազ Գայմագամյանի