Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Նավասարդյանի հարազատից:
Ըստ նրա՝ Արման Նավասարդյանը տևական ժամանակ հոսպիտալացված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:
Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին: 1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, 1974-1976 թթ. և 1988-1989թթ.՝ ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում, իսկ 2015-2018 թթ. եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ:
1991-1993 թթ. զբաղցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը, Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ:
Արման Նավասարդյանը ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Ձեզ ենք ներկայացնում Արման Նավասարդյանի վերջին հարցազրույցը, որը «Ալիևն ու Փաշինյանը՝ ընդդեմ ՀՀ ՄԻՊ-ի. Նավասարդյանը համոզված է, որ Թաթոյանին ուզում են շարքից հանել հայանպաստ գործունեության համար» վերտառությամբ հրապարկվել է Yerkir.am-ում 2021 թ. մարտի 15-ին: