Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պոլսո հայոց փոխպատրիարք Արամ Աթեշյանն իրավունք չունի ոտք դնելու Հայաստան, նա թող գնա` Աթաթուրքի գերեզմանին ծաղիկներ դնի ու ազգանունն էլ փոխի. այսօր լրագրողներին ասաց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը:
Ըստ նրա` եթե այդպես է, ուրեմն կարող ենք Հայաստանում ընդունել նաև Փերինչեքին` նույն բանն է, ավելին` Աթեշյանի պարագայում ավելի վատ է, քանի որ հարվածը ներսից է: Բայաթյանի կարծիքով` Աթեշյանն իրավունք չուներ հայ համայնքի անունից նամակով հանդես գալու, և ավելի լավ կլիներ, որ պապանձվեր, քան նման քայլի դիմեր:
«Անցած տարի մեր եկեղեցին Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողություն կատարեց, և հիմա ոմն մեկը վեր է կենում և պղծում սրբադասվածների հիշատակը: Ուղղակի անհեթեթություն է նրա քայլը: Հիմա Աթեշյանն ավելի լավ կլինի, որ գնա գրողի ծոցը, այսինքն` Էրդողանի ծոցը»,- ասաց Բայաթյանը:
Ըստ նրա` եթե Աթեշյանի հանդեպ հանդուրժողական վերաբերմունք դրսևորենք, Հայ առաքելական եկեղեցուց կհիասթափվի Պոլսիո համայնքը: «Երբ ապրիլին սկսվեց պատերազմը, մեր տղերքն ուղղակի մահն ընդունեցին` որպես հերոսներ: Բոլորս զինվոր ենք, և թող Աթեշյանն էլ մահն ընդուներ պարզ երեսով»,- ասաց Բայաթյանը: