կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-08 12:35
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուսով եմ՝ կապսուլավորված չեք լինի ընդդիմադիր խմբակցություններից․ Վարդանյանը՝ փոխքաղաքապետի թեկնածուին

Վստահ եմ, որ ընտրվելու եք. ըստ Yerkir.am-ի՝ Երևանի փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսիսյանին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ավագանու նիստում։

«Հուսով եմ՝ չեք լինի կապսուլավորված ընդդիմադիր խմբակցություններից և գոնե ուղարկված նախագծերը՝ կարևորագույն կարցերով, կփորձեք գոնե կարդալ, ոչ թե վերցնել, դնել մի կողմ, քանի որ ընդդիմադիր խմբակցության նախագիծ է»,- ասաց նա։

Թեհմինա Վարդանյանը նշեց, որ Սերգեյ Ներսիսյանը «քաղաքապետների միջից ամենակարևոր ոլորտները համակարգող փոխքաղաքպետն է լինելու»։

Նա հարց ուղղեց թեկնածուին խոսակցությունների մասին, թե նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն իր սենյակում նույնիսկ տեսանյութեր էր նկարահանում, ինչը որևէ օրենքով սահմանված չէ, մեծ կառուցապատողներին պարտավորեցնելով ինչ-ինչ բաներ:

«Խնդրում եմ տոկոսային պատասխանեք՝ քանի՞ տոկոս եք պատկերացնում ձեր աշխատանքի ծավալը  և քանի՞ տոկոսով եք պատրաստ իրականացնել դա»,– հարցրեց Վարդանյանը:

Սերգեյ Ներսիսյանը պատասխանեց, որ տվյալ հարցին տոկոսային հարաբերությամբ պատասխանելն իր կողմից անպատասխանատու կդիտվի, որովհետև 10-օրյա ժամանակահատված է ունեցել ուսումնասիրելու։

«Մաքսիմալ սեղմ ժամկետում կտիրապետեմ, և, հերթով խնդիրները կարգավորելով, կփորձենք լուծումներ գտնել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: