կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-22 11:35
Քաղաքական

Գառնիկիչը ծանր է տանում

Գառնիկիչը ծանր է տանում

«Հայկական Ժամանակ» -ը հայտնում է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բավական ծանր է տանում Աժ-ում Հատուկ քննչական կոմիտեի մասին օրենքի ընդունման ձգձգումը։

 

Նախատեսվում է, որ Հովսեփյանը կնշանակվի նոր ստեղծվող այս կառույցի ղեկավար։

 

«Երեկվա դրությամբ էլ հայտնի չէր, թե արդյոք նախագիծը երկրորդ քննարկման համար կմտնի երկուշաբթի օրը սկսվող քառօրյայի օրակարգ։ Եթե ոչ` օրենքի ուժի մեջ մտնելը կարող է ձգվել մինչև հունիս, որովհետև նախագիծը պետք է անցնի երեք ընթերցում։

 

Աղվան Հովսեփյանը օրենքի ավելի արագ ընդունման հույս է ունեցել, ինչը չի արդարանում՝ նրան մտորելու տեղիք տալով»,- գրում է թերթը:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։