Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավականին ծանր է տանում իր քավորի՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս օրերին նա փակված է իր աշխատասենյակում եւ գրեթե չի շփվում նախարարության աշխատակիցների հետ, անգամ՝ իր տեղակալներին չի ցանկանում ընդունել։
Իսկ Դավիթ Սարգսյանին մտահոգում է ոչ միայն քավորի, այլեւ՝ անձամբ իր ճակատագիրը. Հանդիսանալով Տիգրան Սարգսյանի թիմի ամենակարկառուն ներկայացուցիչը, ավելին՝ քավոր-սանիկական հարաբերություններ ունենալով նրա հետ, ակնհայտ է, որ Դավիթ Սարգսյանը չի լինի նոր կառավարության կազմում, հատկապես, եթե կառավարությունը գլխավորի Հովիկ Աբրահամյանը, ում համարում են ամենահավանական թեկնածուն։ Մինչ այս, քավոր վարչապետի կառավարությունում Դավիթ Սարգսյանը «առաջին կռուգ»-ի տղաներից էր։ «Ժողովուրդ»-ը փորձեց Դ. Սարգսյանի տրամադրության անկման պատճառների մասին տեղեկությունները ճշտել Ֆինանսների նախարարությունից, սակայն՝ ապարդյուն, մեր հարցումները մնացին անպատասխան»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: