Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը գրում է». «Սպասվում էր, որ գոնե այս քառօրյայում Աղվան Գառնիկիչի միասնական քննչական մարմնի ստեղծման հարցը կկայանա, և նոր «սրբազան դռան» համբույրի արարողությունը կլինի մոտ ապագայում։
Հիշեցնենք, որ օրենքն Աժ նախորդ քառօրյային այդպես էլ չմտավ օրակարգ, ինչը չար լեզուները բացատրում էին Դավիթ Հարությունյան-Աղվան Հովսեփյան «լիչնի նեպրիյազնով»։ Օրինագիծն այս քառօրյայի օրակարգում էր, սակայն, ինչպես երևում է, այսօր ևս հերթն օրինագծին չի հասնի՝ առաջին ընթերցմամբ այն ընդունելու համար։ Այնպես որ. Աղվան Գառնիկիչը դեռ մի ամիս ևս ստիպված կլինի սպասել՝ մինչև օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունվի։ Չնայած հնարավոր է մեկ ամիս չտևի. հաշվի առնելով, որ առաջիկա գործուղման մեկնող պատգամավորների թիվն անչափ մեծ է, այդ երկու քառօրյաները «մոտեցվել» են և ընթանալու են ոչ թե երկշաբաթյա, այլ մեկշաբաթյա ընդմիջումով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։