Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հրայր Մարուխյանը ՀՅԴ և Սփյուռքի ազգային կառույցների կարողականությունը ուղղորդեց դեպի Արցախյան խնդիրը, և Արցախյան ազատամարտի ժամանակ թե՛ նյութական, թե՛ նաև ռազմական միջոցներով կազմակերպում էր Արցախի և Հայաստանի Հանրապետության դաշնակցական խմբերի զինումը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը, որը դաշնակցական այլ գործիչների հետ հարգանքի տուրք էր մատուցում ՀՅԴ Բյուրոյի երկար տարիների ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի հիշատակին նրա ծննդյան օրը:
Հրայր Մարուխյանը ՀՅԴ կուսակցության անդամ է 1950 թվականից, ՀՅԴ Բյուրոյի անդամ՝ 1963 թվականից:
«Մինչև Հայաստանի անկախանալը ընկեր Հրայրը մեծագույն դերակատարություննէ ունեցել Սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքում՝ լինելով ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ 1990-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը։ Նա հիմնադիրն է եղել թե՛ հայկական նորօրյա զինյալ պայքարի՝ 70-ական թվականներին։ Դրանից հետո շատ բնական է, որ երբ Խորհրդային Հայաստանում ազգային զարթոնքը սկսվեց, ընկեր Հրայրը պետք է լիներ այն ղեկավարը, որն անմիջապես արձագանքեց և 88 թ-ին հրավիրված ընդհանուր ժողովում հնչեց Դաշնակցության կոչը, որն էր՝ «Դեպի Երկիր», և դրանից հետո Դաշնակցությունը սկսեց իր կազմակերպական վերընձյուղումը հայրենիքում»,-պատմեց Բագրատ Եսայանը։
Նա փաստեց, որ այդ ամենն արվում էր Հրայր Մարուխյանի անմիջական ղեկավարության ներքո։
«Շատ ծանր էր տանում, գիտեմ, ընկեր Հրայրը 1992 թ-ին, ազգադավ, հողատվության գաղափարական հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իր արտաքսումը ՀՀ-ից, մեծագույն երազանքն էր վերադառնալ Հայաստան»,-ասաց նա։
Բագրատ Եսայանը պատմեց, որ 1992 թ-ի հունիսին, երբ արտաքսման հրամանագիրը եղավ, մինչև 1994 թ-ը՝ դժբախտ պատահարը իր հետ, ամեն կերպ փորձում էր վերադառնալ ՀՀ, ճանապարհներ էր փնտրում, նույնիսկ փորձում էր հաստատվել Ջավախքում, որպեսզի մոտ լինի Հայաստանին և հնարավորություն ունենա ամենօրյա կապ պահել։
«Ցավոք սրտի, 1994 թ-ի դժբախտ պատահարից հետո նա 4 տարի դեռևս ապրեց անգիտակից վիճակում, սակայն ապրեց մինչև այն օրը, երբ գաղափարական հողատու առաջին նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը հեռացավ պաշտոնից և միայն դրանից հետո խաղաղ ավանդեց իր հոգին»,-ասաց Բագրատ Եսայանը։
Մանրամասն՝ տեսանյութում․