|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը թեկնածու է որոնում՝ ումով փոխարինել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, իմքայլական Հովհաննես Իգիթյանին։ Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարմար թեկնածու դեռ չեն գտնում։
Միքայել Զոլյանին կընդգրկեին, եթե նա ամուլսարական չլիներ և Նիկոլ Փաշինյանի թիրախում չհայտնվեր։ Իգիթյանն այս նստաշրջանին վերջին անգամ է մասնակցում և, մեր աղբյուրների փոխանցմամբ, անչափ ծանր է տանում իրեն հեռացնելու փաստը, քանի որ նա իշխանական ցուցակում է հայտնվել հենց այդ նպատակով, որ գործունեություն իրականացնի միջազգային այդ հարթակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։