Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ըստ պատգամավորի` Հայաստանում գաղջ մթնոլորտի հաստատման պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանությունները քրեական հետապնդման լծակները կիրառում են քաղաքական հետապնդումների համար, եւ դրա վառ օրինակը ազատամարտիկ Վոլոդյան Ավետիսյանի հետ կապված գործն է:
Պատգամավորը նախ նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանը մինչ ձերբակալվելը բողոքի ակցիաներ էր իրականացնում Ազատության հրապարակում, հետո՝ կառավարության շենքի առջեւ, այնուհետեւ հանդիպել է Սեյրան Օհանյանի հետ, ով Սերժ Սարգսյանի անունից ուղերձ է հղել Վոլոդյա Ավետիսյանին` հորդորելով դադարեցնել այդ ակցիաները: Դրանից հետո նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության մեղադրանքով: Անգամ համաներման ուժի մեջ մտնելու օրերին նախաքննական մարմինը ևս մի դրվագ է ավելացնում նրա գործին, և նա ազատ չի արձակվում համաներմամբ:
Սեյրան Օհանյանը նշեց, որ, իսկապես, Վոլոդյա Ավետիսյանի հետ եղել է հանդիպում, որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որպեսզի ուսումնասիրվի ազատամարտիկների իրավիճակը, ներկայացվեն առաջարկություններ՝ նրանց սոցիալական վիճակում որոշակի բարեփոխումներ իրականացնելու համար: Սակայն Վոլոդյան չի կատարել պայմանավորվածությունները: «Վոլոդյան մեր մարտական ընկերն է, ու ես չեմ ուզում ներկայացնել նրան այստեղ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նիկոլ Փաշինյանն, արձագանքելով, ասաց, որ իր տպավորությամբ` Վոլոդյային դատում են ոչ թե քրեական օրենսգրքի որևէ հոդվածով, այլ էլիտայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու համար: Նրա խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքում չկա այնպիսի հոդված, որ Սերժ Սարգսյանի ասածը չանելու համար մարդը պետք է դատվի: «Դա առնվազն քաղաքական հետապնդում է: Այսօր բոլորը խոսում են բանակի մարտունակության մասին, բայց բանակի մարտունակությունը կախված չէ միայն զինատեսակներից, այլ նրանից, թե պետությունն ինչ վերաբերմունք է ցույց տալիս իր սպաներին»,- ասաց նա: