Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկարան անհանգստացած է սիրիական Իդլիբում օդային հարձակումների թվի աճից, ինչը հակասում է Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրված հուշագրին. հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Իդլիբը Սիրիայի միակ շրջանն է, որի մի զգալի մասը դեռ մնում է ահաբեկչական խմբավորումների ձեռքում: 2017-ին այնտեղ ստեղծվել է դեէսկալացիայի գոտի, որտեղ հավաքվել են ծայրահեղականները, որոնք հրաժարվել էին զենքերը վայր դնել Դամասկոսի արվարձանում և երկրի հարավային շրջաններում: Թուրքական բանակի դիտակետերը գտնվում են նահանգի տարածքում, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մարտի 5-ին Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների համաձայն՝ երկու երկրների զինված ուժերը համատեղ պարեկություն են իրականացնում Իդլիբում:
«Մենք հավատարիմ ենք համաձայնագրի սկզբունքներին և այն մանրակրկիտ կիրառում ենք: Այնուամենայնիվ, վերջին շրջանում ավելացել է օդային հարձակումների թիվը: Մենք հայտարարեցինք, որ դա չի համապատասխանում փոխըմբռնման հուշագրին: Այս հարցի վերաբերյալ բանակցությունները բոլոր մակարդակներում շարունակվում են»,- ասել է Աքարը:
Նրա խոսքով՝ Թուրքիան «այստեղ պետք է հաջողի ինչպես սիրիացի եղբայրների, իր զորքերի ու սահմանների անվտանգությունն ապահովելը, այնպես էլ իր երկիրը պաշտպանելը, որի համար փախստականների նոր ալիքն անընդունելի է»: