|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Նոր տարվա շեմին Հասարարական կարծիքի համառուսական կենտրոնը հարցում է անցկացրել և հրապարակել ռուսական էլիտայի ներկայացուցիչների ամենամյա ցուցակը. հայտնում է РБК-ն:
Ցուցակը գլխավորում է նախագահ Վլադիմիր Պուտինը (64%), նրան հետևում են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (41%) և Սերգեյ Շոյգուն (30%):
Քաղաքական գործիչներից ցուցակում տեղ են գտել նաև Միխայիլ Պրոխորովը (16%), Վլադիմիր Ժիրինովսկին (15%), ինչպես նաև կոմունիստ Գենադի Զյուգանովը (11%):
Տասնյակում, բացի քաղաքական աշխարհի ներկայացուցիչներից, տեղ են գտել նաև շոու-բիզնեսի աստղերը: Այսպիսով` Ռուսաստանի քաղաքացիները էլիտա են համարում ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային (18%), հեռուստահաղորդավար, շոումեն Անդրեյ Մալախովին (11%), ռուսական էստրադային թագավոր Ֆիլիպ Կիրկորովին (8%):