կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 13:41
Իրավական

Վոլոդյա Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Վոլոդյա Ավետիսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Հոկտեմբերի 18-ին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նրան նոր մեղադրանք է առաջադրվել, այս անգամ` խարդախության փորձ կատարելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

 

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն կատարելը:

 

Փաստաբանի խոսքով` քննչական մարմինն այդ քայլին է գնացել, որպեսզի ազատամարտիկի նկատմամբ համաներում չկիրառվի, և նա կալանքից չազատվի: Իսկ այդ դեպքում, ըստ Զաքարյանի, համաներում կարող է կիրառել միայն դատարանը, ոչ թե քննչական մարմինը: Փաստաբանն ուշադրության հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալի կալանավորումից անցել է շուրջ մեկ ամիս, սակայն նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն դեռեւս չի կատարվել:

 

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար, «Խաչակիր» կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանի խոսքով ` Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելն անօրինական է:

 

Ըստ նրա` սեպտեմբերի 19-ին Վոլոդյա Ավետիսյանին առանց ծանուցման տնից առևանգել են. «Ես այլ կերպ չեմ կարող դա որակել. նրան գիշերը ժամը 23-ին դուրս են կանչել և տարել զիվորական քննչական ծառայություն, իսկ մինչ այժմ նրա նկատմամբ որևէ քննչական գործողութուն չեն իրականացրել»,- ասաց Մարուխանյանը: