Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հունվարի 31-ին ՀՀ վերաքննիչ դատարանում նշանակված է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի` իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարաձգելու` դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Այդ առնչությամբ «Ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարող թեւ»-ի անդամ Խորեն Սամվելյանը բաց նամակով դիմել է ազատամարտիկների նոր միություն ստեղծող խմբին և համախմբվածության կոչ արել:
«Հարգելի ազատամարտիկներ, ողջունում եմ ձեր նախաձեռնությունը, սակայն պետք է փաստել որ ձեր մարտական ընկեր` Վոլոդյան այս պահին անազատության մեջ է և նրա հանդեպ կատարվում է քաղաքական հետապնդում նրա համար, որ նա առաջինը բարցրաձայնեց ազատամարտիկների խնդիրները, նա առաջինը դուրս եկավ հրապարակ և նախաձեռնեց ազատամարտիկների համախմբումը, փաստացի դուք շարունակում եք նրա գործը և այս ամենը հաշվի առնելով կարծում եմ որ ձեր միություն ստեղծելը չունի ոչ մի արժեք եթե Վոլոդյան կալանավորված է, կոչ եմ անում հունվարի 31-ին միասին համախմբված ազատենք Վոլոդյային, ինքս առաջին օրից մասնակից եմ եղել ազատամարտիկների պայքարին, անձամբ ականատես եմ եղել ձեր տարաձայնություններին սակայն ժամանակն է վերջ տալ տարաձայնություններին և միահամուռ ազատենք Վոլոդյային, որը իր հերթին ամուր հիմք կստեղծի ազատամարտիկների միությանը, եթե մեկ մարդու ճակատագիրը չի կարևորվում ուրեմն չի կարող կարևորվել նոր ստեղծվող միության ճակատագիրը: Հունվարի 31-ին ցույց տանք ողջ Հայությանը, որ ազատամարտիկները համախմբված են, ցույց տանք բոլորին որ ազատամարտիկը իր բարձրության վրա է, արձագանքեք այս կոչիս և ամուր հիմք դրեք նորաստեղծ միությանը»,- ասված է նամակում: